Saturday, January 26, 2013

Ամանոր

Ամանորը երեխաների ամենասրիելի տոնն է, որովհետև ստանում են շատ նվերներ, գնում են հյուր, մասնակցում են տարբեր տոնակատարությունների: Ցավոք սրտի կան շատերը ովքեր չեն հավատում Ձմեռ պապիկին: Ամանորին  բոլորի տանը կա տոնածառ, իսկ տոնածառի գլխին աստղ: Տոնածառի աստղը խորհրդանշում է Բեթղեհեմի աստղը: Ցավոք սրտի այս տարի ես չկարողացա տեսնել Հանրապետության Հրապարակի տոնածառը, սակայն իմ ընկերները մեծ հրճվանքով պատմում էին տոնածառի գեղեցկության, մեծության մասին: Պատմել են նաև, որ շատրվանների փոխարեն տեղադրվել են գունավոր լույսերից պատրաստված ծաղկային կոմպոզիցիաներ, որոնք երեկոյան էլ ավելի էին գեղեցկացնում մեր հրապարակը: Ես շատ եմ ափսոսում, որ չեմ տեսել այդ հրաշքը: Իմ կարծիքով այդ օրերին մեր հրապարակը աշխարհի ամենագեղեցիկ վայն էր:        

No comments:

Post a Comment