Wednesday, November 27, 2013

Վարժություններ

Առ.131
Հավատալ ընկերոջը, hավատալ եղբորը, hավատալ մարդուն, hավատալ մարդկությանը, hավատալ խոսքին, hավատալ գործին, hավատալ վերադարձին:
Առ.132
Խուցափել ընկերից, խուսափել եղբայրից, խուսափել մարդկանցից, խուսափել հանդիպումից, խուսափել զրույցից, խուսափելհարցուփորձից:
Առ.133
 Տարվել երեխայով, տարվել աշակերտներով, տարվել ընկերներով, հտեքրքրվել գրականությունով, հետաքրքրվել մեքայով, հետաքրքրվել սպորտով:
Առ. 135
Ուղական-Երկինքը, Մարդ
Տրական-Երկնքի, Մարդու
Բացառական-Երքնքից, Մարդուց
Գործեական-Երկնքով, Մարդով
Ներգոյական-Երկնքում
Առ. 136
Ընկեր-ընկերոջ, ընկերից, ընկերով, ընկերոջ մեջ
սրճարան-սրճարանի, սրճարանից, սրճարանով, սրճարանում
Ինչ, ինչի, ինչից, ինչով, որտեղ
Ով, ում, ումից, ումով, ում մեջ
Առ.137
Վկայել անձը: Վկայել անձին:
Հավատացնել ճիշտը: Հավատացնել ճշտին:
Առ.138
Ընկել ձորը:
Հանտիդել սրճարանում:
Առ.139
Տիրապետել գիտությանը:
Տիրել տիեզերքին:
Դավանել հավատքին:
Առ. 140
Վերադառնալ կարծիքին, մտքին, տուն, երկիր:
Անրադառանլ մտքին, կարծիքին, ջրերին, հայելիին, ապակիին:
Առ. 142
Բացատրել տատին, բացատերել ընտանիքին, բացատերլ հորը, բացատրել դասը, բացատրել սխալը, բացտրել մարդկանց, բացտրել զանցանքը, ներել տատին, ներել ընտանիքին, ներել հորը, ներել մարդկանց, ներել զանցանքը, կարոտել տատին, կարոտել ընտանիքին, կարոտել հորը, կարոտել մարդկանց, մոռանալ տատին, մոռանալ ընտանիքը, մոռանալ հորը, մոռանալ մարդկանց, մոռանալ զանցանքը:     
Առ. 143
Փարվել երեխային, փարվել աղջկան, փարվել Արային, փարվել Լուսինեի, փարվել մորը, փարվե գեղեցկուհուն, գրկել երեխեաին, գրկել աղջկան, գրկել աղջկան, գրկել Լուսինեին, գրկել մորը, գրկել գեղցկուհուն, բռնել թևը, բռնել երեխային, բռնել աղջկան, բռնել գլուխը, բռնել Արային, բռնել Լուսինեին, բռնել մազերը, բռնել մորը, բռնել գեղեցկուհուն:  
Առ. 144
Հպարտանալ ընկերներով, հպարտանալ հողով, հպարտանալ քրոջով, կարոտել հողը, կարոտել ծնողնեին, կարոտել ջուրը, կարոտել ընկերներին, կարոըել քրոջը, կարոտել հայերնիքը, կարոտել արևը, սիրել հողը, սիրել ծնողնեին, սիրել ջուրը, սիրել ընկերներին, սիրել քրոջը, սիրել հայերնիքը, սիրել արևը, մտաբերել հողին, մտաբերել ծնողնեին, մտաբերել ջրին, մտաբերել ընկերներին, մտաբերել արևին:
Առ. 145  
Ընկեր-բացի ընկերոջից,  բացառությանբ ընկերը
Կին-բացի կնից, բացաությամբ կնոջից
Արման-բացի Արմանից, բացառույամբ Արմանից
Տեր-բացի տիրոջից, բացառությամբ տիրոջից
Մարդիկ-բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանցից
Տաղներ-բացի տաղներից, բացառությամբ տղաներից
Կինո-բացի կինոից, բացառությամբ կինոից
Արվեստ-բացի արվեստից, բացցառաությամբ արվեստից
Վարդեր-բացի վարդեից, բացառույամբ վարդերից
Մեղու-բացի մեղուից, բացառությամբ մեղուից:
 Առ. 146
Նյու Յորքում, ուսանողին, ժպիտով, այցելունիների, ձևով, հաճախորդ, ողոջունելուց, ռեկորդը, քչերին, թվականի տան, ընդունելության, ԱՄՆ-ում, մարդու:





Monday, November 25, 2013

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ՝ 405 թ-ին Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»:Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ...), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000...), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից: 406 թ-ին նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում:Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ: Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար:Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը՝ դնելով հոգևոր երգեցողության հիմնաքարը, նաև ճառեր, քնարական բանաստեղծություններ, քարոզներ և ուղերձներ: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը:Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը:Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ: Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը, պողոտա և համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, հիմնարկներ ու կազմակերպություններ՝ ՀՀ-ում և Սփյուռքում: Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ- ՍուրբՄեսրոպ» շքանշանները:

Saturday, November 23, 2013

Ռազմագիտություն

Ռազմագիտություն (ռուս. военная наука) - Օրենքների, պատերազմի ռազմավարական բնույթի, նրա կանխարգելման ուղիների, ԶՈՒ և երկրի շինարարության ու պատերազմի նախապատրաստման, զինված պայքարի վարման եղանակների մասին գիտելիքների համակարգ է։ Պատերազմը, որպես բարդ սոցիալ-քաղաքական երևույթ, ուսումնասիրում են հասարակագիտական, բնագիտական և տեխնիկական շատ գիտություններ։
Ռազմագիտության հիմնական առարկան է զինված պայքարը պատերազմում։ Ռազմագիտությունն ուսումնասիրում է զինված պայքարի պրոբլեմները՝ նկատի առնելով նրա ընթացքի և ելքի կախվածությունը պատերազմող կողմերի տնտեսական, բարոյա-քաղաքական, գիտատեխնիկական և ռազմական հնարավորությունների հարաբերակցությունից, նրա ձևերից, ռազմավարական օպերատիվ և մարտավարական մասշտաբներում պատրաստության ու վարման եղանակներից, ԶՈՒ-ի կազմը, կազմակերպումը և տեխնիկական սարքվածությունը (զինվածությունը), բնակչության և զորահավաքային ռեսուրսների զինվորական ուսուցման ու դաստիարակության, պատերազմին նախապատրաստվելու խնդիրները, պատերազմական և խաղաղ ժամանակ զորքերի (ուժերի) կառավարման (ղեկավարման) բովանդակությունը, ձևերը և մեթոդները, պատերազմի և զինված պայքարի փոխադարձ կապը քաղաքականության և տնտեսության հետ, ինչպես նաև դրանց ազդեցությունը ԶՈՒ շինարարության, քաղաքական ու տնտեսական ապահովման, պատրաստականության և մարտական կիրառության վրա։
Ռազմագիտության բովանդակությունը և ուղղվածությունը պայմանավորվում են ռազմական ուսմունքով (դոկտրինով), իր հերթին ռազմագիտության եզրակացություններն ու հանձնարարականներն օգտագործվում են ռազմական ուսմունքի (դոկտրինի) մշակման ժամանակ։
Ռազմագիտության արդի կառուցվածքում տարբերում են՝ ռազմագիտության ընդհանուր հիմունքները (ընդհանուր տեսությունը), ռազմական արվեստի, ԶՈՒ շինարարության, ԶՈՒ զինվորական ուսուցման ու դաստիարակության, սպառազինության, կառավարման, ԶՈՒ տեսակների, ԶՈՒ ռազմական տնտեսության և թիկունքի տեսությունները, ինչպես նաև ռազմական պատմության համապատասխան բաժինները։
Ռազմագիտությունը ռազմական շինարարության յուրաքանչյուր փուլում համապատասխանում է ռազմական ուսմունքի (դոկտրինի) սկզբունքային դրույթներին և ղեկավար ցուցումներին։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ու մանրամասնորեն հետազոտել պատերազմի և խաղաղության պրոբլեմները արդի ժամանակաշրջանում, մշակել հանձնարարականներ և կատարել այլ պատասխանատու ու բարդ խնդիրներ պատերազմի կանխարգելման և երկրի հուսալի պաշտպանության ապահովման համար։

Friday, November 22, 2013

Իմ սիրտը՝ ներսից

Իմ սիրտը ֆիզիկապես շատ փոքր է, բայց հոգեպես՝ մեծ: Իմ սրտում են այն մարդիկ, ում ես սիրում եմ կամ ում ես հմարում եմ ընկեր: Ասեմ, որ ֆիզիկապես իմ սիրտը իմ բռունցքի չափ է: Հոգեպես սիրտը անվերջ է այն մարդկանց համար, ում դու համարում ես լավը: Իմ սրտում բոլոր մարդիկ երջանիկ են և հարուստ: 

Անգիր FATUM

FATUM
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

Աշխարհագրույթան ստուգողակն

Նորայր Գալիկյան 7-2
Բնակչություն թեմաներ ամփոփիչ աշխատանք
1. Ինչ է բնակչությունը, բնական աճը, վերարտադրությունը:
Բնակչությունը դա որոշ տարծքում ապրող մարդկան ամբողջականություն է:  Բնական աճ դա, որ շատ է ծնելիությունը և քիչ է մահացիությունը: Վերարտադրությունն է, որ մահերը և ծնելիությունը հավասար է:  
2. Թվարկել համշախարային կրոնները, խառը և հիմնակն ռասաները:
Համաշխարայիրն կրոններն են՝ քրիստոնեությունը, բուդայականություն և մահմեդականությունը: Եվրոպոյիդ, մողոլոյիդ, նեգրոյիդ և ավստրալոյիդ դա հինկան ռասաներն են: Խառը ռասաները մուլատ, սամբո և մետիս:  
3. Ինչ է միգրացիան տիպերը:
Միգրացիան դա տեղափոխություներն են ներքին և արտաքին: Ներքինը դա գյուղից գյուղ, քաղաքից գյուղ և այլն, իսկ արտաքինը երկրից երկիր:  
4. Տարաբնակեցում տեսակները:  

Տարաբնակեցման ուրբանիզացիա, միգապոլիսնե և կեղուրբաիզացիա:

5. norayrgalikyan.blogspot.com

Thursday, November 21, 2013

Պատմվածքի մասին

Պատմվացքը դա ստեղծագործության ժանրի ձև է: Այնտեղ կան բարի և չար հերոսներ: Պատմվացքը հիմնված է իրական դեպքերի վրա, ավելացրած գեղարվեստական մասը, որը տալիս է, տվյալ ստեղծագործությանը ավելի հետաքրքրական և բովանդակալի տեսք: Նա տարբերվում է հեքիաթից, որ այնտեղ հրաշքներ տեղի չեն ունենում, իսկ վեպից նրանով, որ դեպքերը ավելի արագ են զարգանում և շուտ հանգուցալուծվում:  

Աշախարհի ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքը

Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքի մասին
Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցով քաղաքը դա Շանհայն է : Ըստ 2011 թվականի տվյալների , այնտեղ ապրում է 23 431 000 մարդ : Իսկ այս պահին այնտեղ մեկ միլիոն շատ են :

Wednesday, November 20, 2013

Սերբուի

Սերբուին շատ բարի էր, նա այս ստեղծագործությունում դրական կերպար էր: Նա անդամալույծ էր: Երբ որ թուրքերը եկան թալանելու, նա չուզեց փախչել, որպեսզի սահնակի մեջ տարծք չզբաղեցնի: Իմ կարծիքով` նրա մասին շատ խոսել չի լինի, և այս ստեղծագործության մեջ նա ինձ համար ամենալավ հերոսն էր:  

Monday, November 18, 2013

Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը

Հաճի աղան շատ ինքնահավան, նյութասեր և եսասեր էր: Իմ կարծիքով նա բացասական մարդ էր: Նա նույնիսկ թուրքերից փախչելիս իր ադամալույծ քրոջը չվերցրեց իր հետ, որ սահնակի մեջ ավելի շատ տեղ մնա: Հաճի աղան իր քրոջ փոխարեն իրեր տարավ իր հետ: Նա ստեղծագործության վերջում դառնում է բարի: Երբ նա իր քրոջը թողեց, որ մահանա, նա դրանից գժվեց, և վերջիվերջո ամեն մարդու մեջ կա բարին և չարը, և այս անգամ իր կյանքի վերջում բարին հաղթեց:
Գալիկյան Նորայր և Ստեփանյան Դավիթ