Sunday, March 24, 2013

Տեխնալոգիայի հաշվետվություն


Այս վերջին հինգ շաբաթը, տեխնալոգիայի դասերը նվիրված էին առողջագիտությանը

Thursday, March 14, 2013

Եղիշե Չարենցի կամարի մոտ


Մենք ընկեր Իվետայի, տիկին Երանուհու և ընկեր Հարությունյանի հետ գնացինք Եղիշե Չարենցի կամարի մոտ` Ողջաբերդ: Այդ գյուղը կոչվում է Ողջաբերդ, երբ Աշոտ երկաթը հաղթանակած վերադարձավ գյուղացիները նրան ողջունեցին, այդտեղից էլ գալիս է գյուղի անունը: Ողջաբերդից երբ նայում ես Արարատին, օրվա բոլոր ժամերին, հիասքանչ տեսարան է բացվում քո առաջ: Ողջաբրդում այդ օրը շատ ցուրտ էր, բայց հետաքրքիր: Հետո գնացինք Ջրվեժի անտառապարկ արգելոց: Այնտեղ կար մի սառած լճակ: Շատ քարեր նետեցինք, բայց սառոյցը չկոտրվեց:  Ջրվեժի անտառապարկ արգելոցում կար շատ ձյուն: Հավաքեցինք նաև ձնծաղիկներ: Վերադարձանք ավտոբուսի մոտ` հանգստացանք, ճաշեցինք և խաղացինք: 

Հայրենագիտական ակումբ
Ղեկ. Ի. Ջանազյան