Showing posts with label Արվեստ. Show all posts
Showing posts with label Արվեստ. Show all posts

Thursday, May 14, 2015

Ես կարողանում եմ Արվեստ

Ես կարողանում եմ տարբերել արվեստի ճյուղերը( պար, նկարչություն, կերպարվեստ, քանդակագործություն, թատրոն և այլն ): Ես կարողանում եմ պարբերել կերպարվեստի ժանրերը(ինքնանկար, դիմանկար, բնանկար, նատյուրմոր, պատմական, կրոնական, անիմալիստական): Ես կարողանում եմ տարբերել քանդակագործության տեսակները(անդրի, կիսանդրի, դիամքանդակ, մոնումենտալ ): Ես կարողանում եմ բացահայտել <<Մոնա Լիզայի>> գաղտնինքները: Ես գիտեմ աշպարհի հին ու նոր հրաշալքները: Ես գիտեմ Թաջ մահալի կառուցման գաղտնիքը: Ես կարողանում եմ նյութ պատրաստել http://norayrgalikyan.blogspot.com/2014/01/blog-post_25.html, http://www.slideshare.net/norayrgalikyan/ss-48139330

Thursday, January 15, 2015

Ես կարողանում եմ Արվեստ

Ես կարողանում եմ տարբերել արվեստի ճյուղերը( պար, նկարչություն, կերպարվեստ, քանդակագործություն, թատրոն և այլն ): Ես կարողանում եմ պարբերել կերպարվեստի ժանրերը(ինքնանկար, դիմանկար, բնանկար, նատյուրմոր, պատմական, կրոնական, անիմալիստական): Ես կարողանում եմ տարբերել քանդակագործության տեսակները(անդրի, կիսանդրի, դիամքանդակ, մոնումենտալ ): Ես կարողանում եմ բացահայտել <<Մոնա Լիզայի>> գաղտնինքները: Ես կարողանում եմ նյութ պատրաստել http://norayrgalikyan.blogspot.com/2014/01/blog-post_25.html


Tuesday, October 28, 2014

Երևանի թանգարանները



Հայաստանի պատմության պետական թանգարանՀայաստանի պատմության պետական թանգարան
Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական - մարդաբանական թանգարան - գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:
Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը:

Հայաստանի ազգային պատկերասրահ
Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978թ. բարձրացել է ութհարկանի մասնաշենքը: Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը:

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։
Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։
Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարան է` 60 հա մակերեսով: «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետը Շմավոն Ազատյանն է, քանդակագործը` Արա Հարությունյանը: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Թանգարանի պահոցներում առկա է 10936 հնագիտական առարկա, սակայն ցուցադրվում է 662-ը: Թանգարանն ունի գիտահետազոտական, ֆոնդերի պահպանման, էքսկուրսիայի-զանգվածային միջոցառումների բաժիններ, վերականգնման և մարդաբանական լաբորատորիաներ: Տարեկան թանգարան է այցելում 15000 զբոսաշրջիկ: «Էրեբունի» թանգարանի հիման վրա ուրարտագիտական կենտրոն ստեղծելու նպատակով թանգարանում անցկացվում են ուրարտերենի դասընթացներ:


Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան


Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Monday, September 22, 2014

Մադամ Տյուսո

Մադամ Տյուսոյի թանգարանը գտնվում է Լոնդոնում, մասնաճյուղեր ունի Ամստերդամում, Լաս Վեգասում, Կոպենհագենում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Հոնկոնգում, Շանհայում, Վաշինգտոնում, Վիեննայում եւ Բեռլինում: Լոնդոն այցելող բոլոր զբոսաշրջիկներն անպայման ցանկանում են տեսնել Մադամ Տյուսոյի թանգարանը`իր տեսակի մեջ եզակին եվ պատմությունը վերակենդանացնող հրաշքների կենտրոնատեղին: Այստեղ նրանք հանդիպում են Վիլյամ Շեքսպիրին, Չարլզ Դիքենսին, Չարլի Չապլինին, Սոֆի Լորենին, Էլիզաբեթ Թեյլորին, Ռիչարդ Բարտոնին, Էլվիս Փրեսլիին, Ուինսթոն Չերչիլին եվ երևելի ու նշանավոր այլ մարդկանց: Իհարկե, կհանդիպեն կենդանության պատրանք ստեղծող նրանց մոմե արձանները:
Մադամ Տյուսոյի վերջին աշխատանքը ինքնաքանդակն է,որը նա ստեղծեց 81 տարեկանում: Մադամ Տյուսոն իր մահկանացուն կնքեց 1850 թվականին 89 տարեկան հասակում: Նրա երկու որդիները` Ժոզեֆը եվ Ֆրանսիսը,թոռներն ու հետնորդները` Ժոզեֆ Ռենդոլ Տյուսոն,Ջոն Թեոդորը,  Բեռնարդ Տյուսոն շարունակեցին նշանավոր տատի հիրավի մեծ գործը:Թանգարանը 1884 թվականին փոխադրվեց Մերլիսիբոուն Ռոունդի մի մեծ շենք,որտեղ գտնվում է մինչ օրս:
Թանգարանն ունի « Սարսափների սենյակ », որը շենքի նկուղում է:Այնտեղ կան մահապատժի տեսարաններ,արյունոտված գիլիոտին,լողարանի մեջ սպանված կին եվ այլ սարսափազդու ցուցանմուշներ:
Մոմե արձանները կանգնած են սրահների կենտրոններում,պատերի տակ,այցելուների միջև,եվ հաճախ նրանց շփոթում են կենդանի մարդկանց հետ:
Աղբյուր՝ http://hayeli.am/article/169682/