Tuesday, April 22, 2014

Անտուան դե Սենտ Էկզյուպերիի աղոթքը

Յուրաքանչյուր մարդ, իմ կարծիքով աստծուց խնդրոմ է մեկ բան, ոչ թե ուժերից վեր, ինչ-որ կարողություն, այլ ուժ, որպեսզի կարողանա դիմակայել օրվա իրարանցմանը: Իմ կարծիքով հեղինակի աղոթքը շատ ուսոցողական է, որովհետև, առավել ևս հիմա մեր շարքերում շատ է պակասում՝ զսպվածությունն ու չափվածությունը, որը փոխարինվում է ագահությամբ ու շողոքորթյությամբ: Մարդ ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է պատրաստ լինի, որ ճանապրհին հանդիպելու է դժվարությունների և խոչնդոտների, որը կազմում է կյանքի բաղկացուցիչ մասը: Պետք է գիտակցի, որ կյանում ոչինչ անհետ չի կորում և աշխատասիրությունն ու նպատակասլացությունը վաղ թե ուշ կտա իր պտուղները, միայն թե կարողանալ համբերատար սպասել ու շարունակել ձգտել ցանկալի նպատակին: Ամեն ոք պետ է կարոողանա (համենայն դեպս փորձի) բանականության և սրտի թելադրանքները տարբերել և ճիշտ կողմնորոշվել, և երանի այն մարդուն, ում կողքին այդ պահին կգտնվի այն մեկը, ով կկարողանա ճշմարտությունը առանց վախենալու ասել, բայց ասել առանց վիրավորելու քո ինքնասիրությունը: Երանի թե, աստված կարողանար այս հարցերում էլ օգներ մեզ:    

Իմ անհատական 2014/15 տարվա ուսմնական պլանները

Ես կուզեի տնայիններ ստանալ ֆիզիկայից, մաթեմատիկայից և քիմիայից: Կցանկանայի, որ ունենայի երկու ընտրություն ռոբոտ-X և աստղագիտություն: Իմ ֆիսկուլտուրան կընտրեմ ֆուտբոլ:  




Monday, April 21, 2014

Զատիկը տարբեր երկրներում

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:
Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/: 
Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր:  Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ: 
Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են  զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից  կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները: 
Բուլղարիայում ներկված ձվերը դնում են Զատիկի հացի շուրջ. բուլղարացիները այնքան են ձվերը հարվածում, մինչ ինչ-որ մեկի ձվի վրա ճեղք առաջանա` միառժամանակ մաղթելով միմյանց հաջողություն: Ամենահաջողակն է նա, ում ձուն ամենադիմացկունը կլինի: 
Շվեդիայում  Զատիկն անքան էլ մեծ տոն չէ, ինչպես Սուրբ Ծնունդը, բայց դպրոցներում այն սկսում են նշել դեռ մեկ շաբաթ առաջ: Աշակերտները, ուսուցիչները հիշում են, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեր մեղքերի համար, հետո հարություն առել մեռյալներից: Շվեդները այս տոնին տները զարդարում են դեղին կանաչ, սպիտակ  ծաղիկներով, իսկ Զատիկի ձուն պատրաստում են ստվարաթղթից` դրա մեջ դնելով կոնֆետ: 
Իտալիայում  Զատիկի կիրակի օրը Հռոմի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում` լսելու Պապի շնորհավորանքը:  Գլխավոր ուտեստը Իտալիայում գառան միսն է տապակած կարտոֆիլով,նաև քաղցր տաքդեղից, ձիթապտուղից, լոլիկից պատրատված աղցանը: Զատիկի հաջորդ օրը իտալացիները կազմակերպում են զբոսախնջույք հարևանների, ընտանիքի ընկերների հետ: 
Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադը ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է  թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Իտալացիների համար Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր. այն խորհրդանշում է կյանքի և ուրախության շարունակությունը: 
Հայաստանում Առաքելական  եկեղեցու վեց Տաղավար  տոներից  մեկը` Սուրբ  Զատիկը, սկսում են տոնել Արևի  մայրամուտի  հետ (երեկոյան ժամը հինգից) մինչև  ուշ երեկո, երբ բոլոր եկեղեցիներում  մատուցվում է  պատարագ, որը ազդարարում է մեծ պասի  ավարտն ու Հիսուս Քրիստոսի  հարությունը: Իսկ շաբաթ երեկոյան  սեղանի վրա պետք է  լինի կարմիր ներկած ձու , ձուկ, տապակած  բանջար, չամիչով, բրնձով փլավ ու կանաչեղեն: Սեղանը  զարդարում է զատկական գաթան: Հին Հայաստանում Զատիկը բնության զարթոնքի, ցորենի վերածննդի տոնն էր: Մարդիկ բնության վերածնունդը տեսել են ցորենի հատիկի մեջ, որը, մեռնելով հողում, ծիլ է տալիս, որն էլ իր հերթին հասկ է դառնում: Ձուն` Զատկի խորհրդանիշը, ևս սաղմ է, նոր կյանքի սկիզբ. չէ՞ որ ձուն նույնպես կյանքի ձևավորման խորհրդանիշ է: 
http://ankakh.com/

Friday, April 11, 2014

Օրը իմ աչքերով

Օրը իմ աչքերով: Օրը ինձ համար բաղկացած է մեր արարքներից: Իմ կարծիքով, որպեսզի քո օրը լինի լիարժեք. պետք է շփվես քո ընկերների հետ և օրվա 30%-ը լինի քո ուզածով, այսինքն դու անես  ինչ դո ես ուզում: Ես օրվա բոլոր մասերն էլ սիրում եմ: Առավոտը՝, որովհետև ես առթնանում եմ և ամենինչ տեղի է ունենալու առավոտվանից սկսած: Ցերեկը՝, որովհետև իմ առօրյաի մեծ մեսը տեղի ունեմում ցերեկը: Գիշերը և երեկոն՝, այդ ժամանակ ես սկսում եմ հանգստանալ և իմ առօրյան վերջանում է:        

Friday, April 4, 2014

Ալպիական Մանուշակ


Այս պատմվածքը սկզբում ինձ դուր չեկավ, բայց դասարանում քննարկելուց հետո այն ինձ դուր եկավ:

Wednesday, April 2, 2014

Անթառամ


Անթառամ, անմեռ ծաղիկ, ոսկարեգ, տիրամոր ծաղիկ և այլն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 10-12), ՀՀ-ում՝6 տեսակ։
Ցողունի բարձրությունը 15-30 սմ է (երբեմն՝ մինչև 1 մ)։ Տերևները հերթադիր են, պարզ, երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը սկավառակաձև, կիսագնդաձև, գլանաձևից մինչև բրգաձև, թաղանթանման, թեվտւկանման կամ կաշեկերպ թերթիկներով պատված վահանաձև կամ բազմագլուխ զամբյուղ է։ Թերթիկները բարակ են, բազմաշարք, կղմինդրային, սպիտակ, հարդագույն, դեղին, ոսկեգույն, ծիրանագույն։ Ծաղկում Է հունիս-հուլիսին։ Պտուղը գլանաձև կամ չընդգծված պրիզմայաձև սերմիկ է։
Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներեթերայուղեր,կարոտինճարպանյութերներկանյութ։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։ Գեղազարդիչ է։ Պալասի անթառամը հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
http://hy.wikipedia.org/