Ջերմաչափումը կատարում են օրը 2 անգամ` առավոտյան 6-ից 8-ը, և երեկոյան 16-ից 18ը: Սովորաբար ջերմաչափումը կատարում են անոթափոսում, նախորոք սրբելով այն: Ջերմությունը հնարավոր է չափել բերանում և ուղիղ աղիքում: Ջերմաչափը պետք է թափահարել, որ սնդիկի սյունը իջնի, հետո դնում թևատակի մեջ 5 րոպե: Նորմալը 36,6 է 37-ից բարձր է, ուրեմն դու ունես ջերմություն:
Showing posts with label Առողջագիտություն. Show all posts
Showing posts with label Առողջագիտություն. Show all posts
Wednesday, May 21, 2014
Նորմալ քաշ
Կհաշվարկենք այն քաշը, որը նորմայի մեջ է ձեր հասակի հետ:
օր եթե հասակը 182 սմ է, իսկ քաշը` 66 կգ:
Բանաձևը հետեվյալն է.
Բանաձևը հետեվյալն է.
Նորմալ քաշի գործակից= քաշ / հասակի (2x) = 66 / 1.82 x 1.82= 19.925~20
Եթե նորմալ քաշի գործակիցն ընկած է 19-25 –ի միջակայքում, ապա ձեր քաշը գտնվում է նորմայի մեջ: Եթե այն ավել է 25-ից, ապա դուք ունեք ավելորդ քաշ, որը բացասաբար է ազդում օրգանիզմի նորմալ կենսագործունեության վրա:
Իմը օր.՝ 33/1.32*1.32=18.93~20
Բուժական սնունդ
Բուժական սնունդը բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով նախատեսվող սննդի օրաբաժնի և սնման կարգի ամբողջությունն է: Բուժական սննդի հիմնական առանձնահատկությունը սննդի քանակական և որակական համապատասխանությունն է հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի յուրահատկություններին: Հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված օրգանների աշխատունակության վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի կանոնավորմանը: Բուժական սննդի օրաբաժինները պետք է լինեն լիարժեք և բավարարեն օրգանիզմի պահանջը սննդանյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ:
Աղբյուրը՝ http://kristinesahakyants.wordpress.com/
Աղբյուրը՝ http://kristinesahakyants.wordpress.com/
Wednesday, April 9, 2014
Wednesday, April 2, 2014
Անթառամ
Ցողունի բարձրությունը 15-30 սմ է (երբեմն՝ մինչև 1 մ)։ Տերևները հերթադիր են, պարզ, երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը սկավառակաձև, կիսագնդաձև, գլանաձևից մինչև բրգաձև, թաղանթանման, թեվտւկանման կամ կաշեկերպ թերթիկներով պատված վահանաձև կամ բազմագլուխ զամբյուղ է։ Թերթիկները բարակ են, բազմաշարք, կղմինդրային, սպիտակ, հարդագույն, դեղին, ոսկեգույն, ծիրանագույն։ Ծաղկում Է հունիս-հուլիսին։ Պտուղը գլանաձև կամ չընդգծված պրիզմայաձև սերմիկ է։
Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր,կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։ Գեղազարդիչ է։ Պալասի անթառամը հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
http://hy.wikipedia.org/
Subscribe to:
Posts (Atom)

