Wednesday, May 21, 2014

Բուժական սնունդ

Բուժական սնունդը բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով նախատեսվող սննդի օրաբաժնի և սնման կարգի ամբողջությունն է: Բուժական սննդի հիմնական առանձնահատկությունը սննդի քանակական և որակական համապատասխանությունն է հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի յուրահատկություններին: Հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված օրգանների աշխատունակության վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի կանոնավորմանը: Բուժական սննդի օրաբաժինները պետք է լինեն լիարժեք և բավարարեն օրգանիզմի պահանջը սննդանյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ:
Աղբյուրը՝ http://kristinesahakyants.wordpress.com/

No comments:

Post a Comment