Sunday, April 14, 2013

Այսօր Հ.Սահյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլի 14-ն է, Համո Սահյանի ծննդյան օրը: Այդ առիթով մենք գնացինք Կոմիտասի այգի, որտեղ թաղված են մեր մեծերը: 
Պանթեոնում հարցազրույց վերցրինք, այնտեղ էին նաև Հ.Սահյանի քույրերը և որդին, պատմեցին մեծ բանաստեղծի կյանքից մի քանի դրվագներ, որոնցից մեկը բավականին զվաճալի էր: Արտասանեցինք տարբեր բանաստեղծություններ, մեզ նկարեցին ARMNEWS, հ2 և հ1 հեռուստաընկերությունները: Պանթեոնից հետո
գնացինք Հ.Սահյանի տուն, ճանապարհին անցորդներից  հարցազրույցները վերցրինք, ցավոք անցորդներից ոչ ոք չիմացավ, թե ում ծննդյան օրն է այսօր, հետո գնացինք տուն: Շատ հետաքրքիր անցավ այս օրը:  

No comments:

Post a Comment