Showing posts with label Մայրենի. Show all posts
Showing posts with label Մայրենի. Show all posts

Monday, January 12, 2015

Ես կարողանում եմ ստուգատես Հայոց լեզու և Գրականություն

Ես կարողանում եմ կատարել գործնական քերականության առջադարանքներ և վերլուծել:
https://docs.google.com/document/d/1t-tfHhggfpyAvOBw8-yXp7iWrQNhsz8zZXEuNAHM4M8/edit#heading=h.ere2tg4gwnz6

Ես կարողանում եմ ստեղծագործել-http://norayrgalikyan.blogspot.com/2014/10/blog-post.html
Ես կարողանում եմ անգիր սովորել
Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզված,
Մտատեսությամբ, որով, բարերա’ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ ավելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղավորների,

Քան արդարների ամեն մի խնդրանք:

Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Սիրերգ
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
հաշիշով օծուն ու բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կ’անցնեմ գինով՝
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն…
Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,
այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի
համբույրներ կուգան հովեն ու ծովեն:
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,
շրթունքս են ծարավ միակ համբույրին…
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի…
 Աքասիաներու շուքին տակ
 Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ՝
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան.
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան.
Ի՛նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան,
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան,
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրուանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ,
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…։

Thursday, November 13, 2014

Վ. Սիրադեղյան, «Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը» Վերլուծություն

Ընդարապես վերլուծություններում ասում են, թե հավանեցին այն  նյութը, որը որ վերլուծում են, բայց այս անգամ չեմ կարող ասել դուրս եկավ, թե ոչ: Այս նյութը բաժանված է երկու մասի, կունրետ առաջին մասի հետ ես համձայն եմ, որտեղ խոսվում է պատմական հայրենիքի մասին, որ նրան խնամք պետք չի, ոչ էլ այնտեղ ապրել է պետք, այն պետք է սիրել: Այնտեղ ասվում է, որ մենք հայերս կարոտում ենք և երազում ենք այդպիսի հայրենիք ունենալ կրկին: Իսկ երկրորդ մասի մասին ես կարծիք չեմ կարող հայտնել, ես չեմ կարում համաձայնվել դրան կամ չհամաձայնվել: Այնտեղ ասվում է, որ հայերը չեն սիրում իրենց պատմությունը, որովհետև դրանք ուրիշներն են ստեղծել: Ես չգիտեմ դա ճաշմարտություն է, թե ոչ, դրա պաճառով էլ չեմ կարող կարծիք հայտնել:         

Tuesday, November 11, 2014

Եղեռն-100

Image result for եղեռնի նկարներ       Թուրքերը եղեռնի մասին

Չենգիզ Աղլան
Նա ընդունում է ցեղասպանությունը և, որ եղած կարելի կոչել  <<ցեղասպանություն>>, և ասում է, որ նրանք նոր են հասկանում դա:
Բենզամին Աբթան
Նա ասում է, որ նման միջոցառումները շատ ճիշտ են, որովհետև Թուքրիաի ներկա սերունդը կիմանա և կհասկանա իրենց նախնիների գործած սխալները:
Այշե Հյուր
Նա ասում է, որ ամաչում է իր ազգի փոխարեն:
Սելիմ Դելիմգիզ
Նա ասում է, որ նրանք իրենց երեխաների և թոռներին մեծացրել են Հայերի փողերով և ոսկիներով:

Կարծես թե Թուրքերը ուզում են ընդունունել ցեղասպանությունը:

http://www.yerkirmedia.am/%3Fact%3Dnews%26lan%3Den%26id%3D5340?act=news&lan=hy&id=83

Monday, November 3, 2014

Եղեռն-100

Բանաստեղծություններ նվիված եղեռնին

Image result for եղեռնի նկարներ     

Ծնկածաղկի պես
Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից
Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր,
Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով
Ցողունն այս անգամ արմատից հատվեց.
Հայկական հարցից Թուրքիան ազատվեց
Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,
Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված
Մարդկային ցեղի երբևէ կրած անպատվության մեջ
Եվ մինչև անգամ իրենց` թուրքերի
Արյունով հունցված սև պատմության մեջ:
Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել,
Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել…

Պարույր Սևակ

Եղեռն

Արյան անծայրածիր ծովում,
Մարդկանց անհիշատակ գերեզմանում,
Կա լոկ մի բառ դրոշմված այնտեղ կնիքով արյունոտ,
ՈՃԻՐ, ոճիր Մեծ Եղեռն հայոց
Հազարավոր մարդկանց դիեր
Ու արյունոտ սրեր կային մեր իսկ հողում հայրենի
Բայց մենք չկաինք այնտեղ,
Վանել էին մեզ մեր իսկ երկրից հայրենի
Ու կոտորում ուրիշ երկրի ճանապարհին
Բայց մենք չկործանվեցինք այլ կանգնեցին աննկուն
Որ ապացուցենք որ կանք ր չենք վերացել
Բայց, մեր սրտերում վառ մնաց վերքը
1915-ի Մեր հոգուց չվերացավ արյան բիծը մեղսավոր
Ու հիմա ամեն օր,ամեն ժամ մենք հայերս հիշում ենք այդ,
Հիշում որ նրանց արյամբ մենք ապրեցինք
Ու ամեն տարի ապրիլի 24-ին փոթորկում է մեր հոգին վիրավոր
Ու մենք վերապրում ենք չտեսածը
Լսում կարծես ձայնը մարդկանց
Ու պայքարը նրանց հանուն չարքի դատապարտման
Սպասեցեք հույսով մի վառ որ կդատապարտի նրանց ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԸ:
http://arxangelo.info/write-blog-readers/

Սպանեցին,
Մորթեցին,
Ողջ-ողջ այրեցին...
Միլլիոն հայության մորթազերծ արին...
Փորձեցին ջնջել՝
Չկարողացա՛ն,
Փորձեցին սպանե՜լ,
Ավաղ սպանեցին, 
Բայց չկորցրին մեր արմատները...
Մեր սուրբ հողերը արյունով ներկին,
Մեր սպիտակ կյանքը մրով ծածկեցին...
Մեր Կոմիտասի անաղարտ հոգում ՝
Վախ սերմանեցին,
Թե՛ Վարուժանին ու թե՛ Զոհրապին ՝ 
Դիմացը սպանին...
Ատեցիք դուք մեզ ՝
Լոկ նրա համար,
Որ մենք խելոք ենք, իսկ այ դուք` հիմար,
Որ մենք կրթված ենք, իսկ դուք` անգրագետ,
Որ Մասիս ունենք, իսկ դուք էլ` ոչինչ...
Նախանձից մեզնից մեր սարը խլիք,
Դուք մեզ զազրելի ժողովուրդ կոչիք...
Մինչ դեռ ձեր գործով հակառակն ասիք...
Դուք մեր պապերին սպանեցիք անխիղճ,
Մեր սուրբ մայրերին անապատ նետիք,
Մեզ հացից զրկիք,
Զրկանք տվեցիք...
Դուք մեր հայ կանաց իրենց որդոցից հավերժ զրկեցիք...
Սպանեցիք,
Տարաք,
Հողմածեծ արիք,
Բայց մենք չմեռանք, 
Ցիր ու ցան չեղանք...
Ապրեցինք հավետ, շնչեցինք ընդմիշտ,
Ծնվեցինք մի օր, բայց չմահացանք...
Այլ ԱՆՄԱՀԱՑԱՆՔ...
http://www.status4ka.am/board/txowr/nvirowm_em_egher_39_ni_zoherin/22-1-0-2829




Thursday, October 30, 2014

Ավետիք Իսահակյան վերլուծություն

Ես ունեմ կարծիք Ավետիք Իսահակայանի, նրա խոսքի, և բանաստեղծությունների մասին: Նա ունի շատ բանստեղծութույներ և դրանցից շատերը տարբեր տրամդությումբ, բայց մեծը մասը Հայրենիքի մասին: Իմ կարծիքով Ավետիք Իսահակայնը ուշադիր, հայրենասեր և լուրջ մարդ էր: Ես լսել եմ նաև նրա ձայնը, նրա ձայնը բարձր էրու մի փոքր կոպիտ ձայն էր: Ես կուզեմ նաև վերլուծել նրա <<Ես ձեզ ասում եմ >> բանաստեղծությունը:

Ավետիք Իսահակյանը ասում է, որ կգա Ոգու սով, և մարդիկ կնստեն ճոխ սեղանի մոտ և կհարբեն: Եվ նրանք արհամարեցին Իսկահակայնի ասածը, նյութականի համար և արբեցիք և նրանց մոտ եկավ Ոգու սով և մի խմիչքի պատճառով և նրանց մոտ ամենինչ վատ ընթացավ:

Tuesday, April 22, 2014

Անտուան դե Սենտ Էկզյուպերիի աղոթքը

Յուրաքանչյուր մարդ, իմ կարծիքով աստծուց խնդրոմ է մեկ բան, ոչ թե ուժերից վեր, ինչ-որ կարողություն, այլ ուժ, որպեսզի կարողանա դիմակայել օրվա իրարանցմանը: Իմ կարծիքով հեղինակի աղոթքը շատ ուսոցողական է, որովհետև, առավել ևս հիմա մեր շարքերում շատ է պակասում՝ զսպվածությունն ու չափվածությունը, որը փոխարինվում է ագահությամբ ու շողոքորթյությամբ: Մարդ ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է պատրաստ լինի, որ ճանապրհին հանդիպելու է դժվարությունների և խոչնդոտների, որը կազմում է կյանքի բաղկացուցիչ մասը: Պետք է գիտակցի, որ կյանում ոչինչ անհետ չի կորում և աշխատասիրությունն ու նպատակասլացությունը վաղ թե ուշ կտա իր պտուղները, միայն թե կարողանալ համբերատար սպասել ու շարունակել ձգտել ցանկալի նպատակին: Ամեն ոք պետ է կարոողանա (համենայն դեպս փորձի) բանականության և սրտի թելադրանքները տարբերել և ճիշտ կողմնորոշվել, և երանի այն մարդուն, ում կողքին այդ պահին կգտնվի այն մեկը, ով կկարողանա ճշմարտությունը առանց վախենալու ասել, բայց ասել առանց վիրավորելու քո ինքնասիրությունը: Երանի թե, աստված կարողանար այս հարցերում էլ օգներ մեզ:    

Monday, April 21, 2014

Զատիկը տարբեր երկրներում

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:
Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/: 
Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր:  Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ: 
Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են  զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից  կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները: 
Բուլղարիայում ներկված ձվերը դնում են Զատիկի հացի շուրջ. բուլղարացիները այնքան են ձվերը հարվածում, մինչ ինչ-որ մեկի ձվի վրա ճեղք առաջանա` միառժամանակ մաղթելով միմյանց հաջողություն: Ամենահաջողակն է նա, ում ձուն ամենադիմացկունը կլինի: 
Շվեդիայում  Զատիկն անքան էլ մեծ տոն չէ, ինչպես Սուրբ Ծնունդը, բայց դպրոցներում այն սկսում են նշել դեռ մեկ շաբաթ առաջ: Աշակերտները, ուսուցիչները հիշում են, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեր մեղքերի համար, հետո հարություն առել մեռյալներից: Շվեդները այս տոնին տները զարդարում են դեղին կանաչ, սպիտակ  ծաղիկներով, իսկ Զատիկի ձուն պատրաստում են ստվարաթղթից` դրա մեջ դնելով կոնֆետ: 
Իտալիայում  Զատիկի կիրակի օրը Հռոմի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում` լսելու Պապի շնորհավորանքը:  Գլխավոր ուտեստը Իտալիայում գառան միսն է տապակած կարտոֆիլով,նաև քաղցր տաքդեղից, ձիթապտուղից, լոլիկից պատրատված աղցանը: Զատիկի հաջորդ օրը իտալացիները կազմակերպում են զբոսախնջույք հարևանների, ընտանիքի ընկերների հետ: 
Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադը ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է  թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Իտալացիների համար Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր. այն խորհրդանշում է կյանքի և ուրախության շարունակությունը: 
Հայաստանում Առաքելական  եկեղեցու վեց Տաղավար  տոներից  մեկը` Սուրբ  Զատիկը, սկսում են տոնել Արևի  մայրամուտի  հետ (երեկոյան ժամը հինգից) մինչև  ուշ երեկո, երբ բոլոր եկեղեցիներում  մատուցվում է  պատարագ, որը ազդարարում է մեծ պասի  ավարտն ու Հիսուս Քրիստոսի  հարությունը: Իսկ շաբաթ երեկոյան  սեղանի վրա պետք է  լինի կարմիր ներկած ձու , ձուկ, տապակած  բանջար, չամիչով, բրնձով փլավ ու կանաչեղեն: Սեղանը  զարդարում է զատկական գաթան: Հին Հայաստանում Զատիկը բնության զարթոնքի, ցորենի վերածննդի տոնն էր: Մարդիկ բնության վերածնունդը տեսել են ցորենի հատիկի մեջ, որը, մեռնելով հողում, ծիլ է տալիս, որն էլ իր հերթին հասկ է դառնում: Ձուն` Զատկի խորհրդանիշը, ևս սաղմ է, նոր կյանքի սկիզբ. չէ՞ որ ձուն նույնպես կյանքի ձևավորման խորհրդանիշ է: 
http://ankakh.com/

Friday, April 11, 2014

Օրը իմ աչքերով

Օրը իմ աչքերով: Օրը ինձ համար բաղկացած է մեր արարքներից: Իմ կարծիքով, որպեսզի քո օրը լինի լիարժեք. պետք է շփվես քո ընկերների հետ և օրվա 30%-ը լինի քո ուզածով, այսինքն դու անես  ինչ դո ես ուզում: Ես օրվա բոլոր մասերն էլ սիրում եմ: Առավոտը՝, որովհետև ես առթնանում եմ և ամենինչ տեղի է ունենալու առավոտվանից սկսած: Ցերեկը՝, որովհետև իմ առօրյաի մեծ մեսը տեղի ունեմում ցերեկը: Գիշերը և երեկոն՝, այդ ժամանակ ես սկսում եմ հանգստանալ և իմ առօրյան վերջանում է:        

Friday, April 4, 2014

Ալպիական Մանուշակ


Այս պատմվածքը սկզբում ինձ դուր չեկավ, բայց դասարանում քննարկելուց հետո այն ինձ դուր եկավ:

Friday, March 21, 2014

Գարսիա Մարկեսի նամակը մահվանից առաջ

Նամակը շատ հետաքրիքիր էր: Գարսիա Մարկեսը պատմում էր թե ինչ նա կաներ մահվանից առաջ: Այս նամակը ինձ ամբողջությամբ դուր եկավ: Նա այդ ամենինչը պատմում էր ինչ որ խորությությամբ:
«Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. “Սիրում եմ քեզ” ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես ” կներես”, “խնդրեմ”, “շնորհակալություն” և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է»:

Ընկուզենի առակի վերլուծություն

Առակը նրա մասին էր, որ ընկուզենին իրեն ավելի բարձ դասեց մյուս պտղատու ծառերից: Նա ցանկանում էր իր ճյուղերը բոլորը տեսնեն և իրեն սիրեն: Ես նրան մեղադրում եմ այն առումով, որ նա իրեն ամենից բարձր համար եց: Ես նաև նրան արդարացնում են, այն  առումով, որ նա ուզում էր ձգտել ավելի լավի:   

Գարսիա Մարկեսի նամակը մահվանից առաջ լավագույն մտքերը

Իմ կարծիքով հենց նամակը ամբողջությամբ շատ լավ միտք է:
«Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. “Սիրում եմ քեզ” ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես ” կներես”, “խնդրեմ”, “շնորհակալություն” և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է»:
http://marietsimonyan.wordpress.com/

Monday, March 17, 2014

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ


Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

http://armenianhouse.org/charents/index-am.html

Wednesday, March 12, 2014

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը վերլուծում

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը չեր հավատում դժաբախտությանը և երջանկությանը, նա կարծում էր, որ դրանք լինում են միայն գրքերում և ֆիլմերում: Վերջում նա միքանի ղորհուրդ տվեց իր դստեր.
-Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ: 

Monday, March 10, 2014

Շնորհավորանք իմ մայրիկին

Սիրելի մայրիկ ջան: Շնորհավորում եմ քո մարտի 8-ը: Ցանկանում եմ հաջողություն, քաջ առողջություն, անսահման երջանկություն: Ցանկանում եմ, որ դու ընդմիշտ լինես մեր կողքին և մենք միշտ քեզ ուրախություն պարգևենք: Եվ ցանկանում եմ կապույտ խաղաղ երկինք, պայծառ արև: Ինչպես դու ես ջերմացնում մեզ քո քնքշությամբ ու սիրով, այնպես էլ մենք պետք է միշտ լինենք քո կողքին ու միշտ երջանիկ տեսնենք քեզ: Երբեք արցունք թող չլինեն  քո աչքերում, իսկ եթե արտասվես դրանք լինեն միայն որախության և մեր հաջողությունների համար թափվող արցունքներ: Ուզում եմ միայն ժպտաս ինձ համար: Աչքերդ խոնարհ փայլեն անդադար: Անսահման սիրում եմ քեզ մամ ջան:

Friday, February 28, 2014

Հովհաննես Թումանյան անկեղշ չենք վերլուծություն

Թումանյանը իր հոդվածում ասել էր, որ մարդիկ անկեղծ չեն: Ես լիովին համձայն եմ Թումանյանի հետ: Իմ կարծիքով մենք անկեղծ չենք մեր վախից: Նույնիսկ պետությունը անկեղծ չի և ամենինչ մեղդրում են ժողովրդին, իսկ երբ ժողուրդի մի փոքր մասը պետությն կողմն է նրանք ասում են «Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»: Իմ կարծիքով, եթե մենք ավելի անկեղծ լինենք ամեն-ինչ մի քանի անգամ ավելի լավ կլինի:     

Monday, January 20, 2014

Պարույր Սևակ

Մանկություն

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս ԶանգակատունԱրարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդություն

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։«Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար:

Հասուն տարիներ

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80_%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF

Մեծերը Սևակի մասին

_...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
____…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
____...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...


ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ





Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել...
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:


ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ





_Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:
____...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր...


ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ





Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:


ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ





Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
____Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ





Կյանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին, նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում...
____Բուն հայկական խառնվածքի մարդ...
____«Եղիցի լույս». նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրև խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին և ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով` դեպի մարդը: Դեպի այն մարդը, ում մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր «ափի մեջ»` այնքան մոտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էր լուսակիր բարու և ազատության բերկրանքով:


ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ





Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ...
Սեվակի բանաստեղծությունները կմնան: Նրանք շարունակում են հնչել և խորհել...


ԱՆԴՐԵՅ ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ





Ահա այսպես մեր կողքին շարունակում է իր տրոփուն, բայց մեծերին վիճակված հավիտենական կյանքով ապրել մեզանից վաղաժամ հեռացած մեր մեծ ժամանակակիցը՝ Պարույր Սեվակը:


ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ





...Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. - հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում...


ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ





_Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ





Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը... Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...


ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ





Պարույր Սեվակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շեն մնա, նոր ժամհար աշխարհ կգա անպայման։


ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ





Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության:
____Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա...
____Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում...


ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ





_Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում:
____... Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:


ԻՎԱՆ ԴՐԱՉ





_...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում... Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...


ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ





_Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն:
____Սեվակ թանկ է հային համար:


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ





_...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...


ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ





Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:


ԼԵՎ ՕԶԵՐՈՎ





_...Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին...


ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆԻ





__Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
____Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։


ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ





Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:


ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ


Աղբյուրը՝ http://sevakparuyr.do.am/publ/haytni_mardik_sevaki_masin/1-1-0-4

Thursday, January 16, 2014

Մտորումներ Մոգերի ընծաներ նովելի մասին

Ինձ դուր է գալիս այս նովելը, որովհետև գլխավոր հերոսները իրենց ամենաթանկ բան զոհաբերում են, որ իրենց սիրելիի համար նվեր անեն:
Իմ դուր եկած հատվածը և, որի հետ ես համձայն եմ -Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:
Մի բան, որի հետ ես համձայն եմ-Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:
Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց: Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:
- Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:
- Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:
Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:
- Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:
- Շտապ տվեք,- ասաց Դելան:   
Ինձ դուր չեկած մասը և, որի հետ ես համձայն չեմ-Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:
Այդտեղ պետք չէր փռվել և արտասվել: Հենց այդ վարկյանիցել պետք էր վաճառել մազերը և նվել գնել Ջիմի համար:

Իմ կարծիքով Դելան էլ Ջիմն էլ, այս նովելում դրական մարդիկ էին և նրանք իրար անչափ շատ էին սիրում:  

Tuesday, January 14, 2014

O. Հենրի տնային

1. մոգ-կախարդ
սակարկել-էժանացնել
նպարավաճառ-սննդամթերք վաճառող
օթոց-մահճակալ
շքամութք-գլխամութք
հավակնոտ-մեծամիտ
2. • Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:-Ամաչել էր այն մթքից, որ արել էր նման խնայողություն:
• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:-Կահույքը չէր կարելի ասել, որ շատ աղքատիկ էր, բայց և շատ նոր էլ չէր:
• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:-Ցուցանակը անյքան էր հնացել, որ տառերիը ջնջվել էին և հազիվ նշմարվում էր միայն առաջին  «Դ» տառը:
3. • Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:  
• Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: 
4. Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:
5. բերկրալի-ուրախալի
հերակալ-մազակալ
նսեմացնել-ստորացնել
բարապան-դռաապան
6. Դելան այնքան ընկճված էր, որ գորշ բառի կրկնությանմբ ուզում է մեզ հասցնել նրա տրամադրությունը:
7. Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:   
8. Քանի որ հայելու միջոցով ավելի պատկերավոր է դառնում, թե տան և թե Դելայի կերպարը:
9.   Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:
 • Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին: 
10. Ավետել-բարի լուր
կոհակել-ալեկոծվել
ունելի-բռնելու երկաթե գործիք
անպաճույճ-անհրապույր
11. Հաջորդ երկու ժամը անցավ շատ ուրախ և արագ:
12. • Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:-Տանը նա նոր հասկանում է իր արարքի ողջ խորությունը
• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:-Տանը նա վառում է գազը և սկսում է ուղղել իր կտրտված մազերը, որիը պատճառն էր իր մեծ սիրո:
13. նավակատիք-օծման տարեդարձ
ընդարմանալ-զարմանալ
14. - Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:
- Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: 
15. Սարսափազդու
16. Սակայն նրանց նվերների մեջ ինչ որ անհասկանալի բան էր պակասում:  
17. ագուցել-իրար կցել
անհապաղ-անմիջապես
տոչորվել-մտահոգվել
բաղձալի-ցանկալի
18. 
19. Ընդանրությունը այն է, որ Դելան և Ջիմը շատ պարզ մարդիկ են շատ սիրում են իրար ապրում են նեղ ու ծանր պայմաններում, բայց դրա հետ մեկ տեղ   ամեն-ինչ անմում են, որ միմիանց գոհացնեն և հաճելի անկանկալ մատուցեն, որը հատուկ է միայն մոգերին: