Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:
Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:
Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն: Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ:
Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:
Բուլղարիայում ներկված ձվերը դնում են Զատիկի հացի շուրջ. բուլղարացիները այնքան են ձվերը հարվածում, մինչ ինչ-որ մեկի ձվի վրա ճեղք առաջանա` միառժամանակ մաղթելով միմյանց հաջողություն: Ամենահաջողակն է նա, ում ձուն ամենադիմացկունը կլինի:
Շվեդիայում Զատիկն անքան էլ մեծ տոն չէ, ինչպես Սուրբ Ծնունդը, բայց դպրոցներում այն սկսում են նշել դեռ մեկ շաբաթ առաջ: Աշակերտները, ուսուցիչները հիշում են, որ Հիսուս Քրիստոսը խաչվել է մեր մեղքերի համար, հետո հարություն առել մեռյալներից: Շվեդները այս տոնին տները զարդարում են դեղին կանաչ, սպիտակ ծաղիկներով, իսկ Զատիկի ձուն պատրաստում են ստվարաթղթից` դրա մեջ դնելով կոնֆետ:
Իտալիայում Զատիկի կիրակի օրը Հռոմի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվում` լսելու Պապի շնորհավորանքը: Գլխավոր ուտեստը Իտալիայում գառան միսն է տապակած կարտոֆիլով,նաև քաղցր տաքդեղից, ձիթապտուղից, լոլիկից պատրատված աղցանը: Զատիկի հաջորդ օրը իտալացիները կազմակերպում են զբոսախնջույք հարևանների, ընտանիքի ընկերների հետ:
Ֆրանսիայում Զատիկը ընտանեկան տոն է, որը ֆրանսիացիները տոնում են տանը` ավանդական աղոթքներով ու նվերներով: Այս օրը բոլոր ֆրանսիացիները անպայման գնում են եկեղեցի: Կիրակի առավոտյան ծնողները շոկոլադը ձվիկներ են թաքցնում երեխաների սենյակներում, իսկ երեխաները պետք է գտնեն դրանք: Սա շատ հին ու ուրախ ավանդույթ է, որ անցնում է սերնդեսերունդ: Զատիկի գլխավոր տոնական սնունդը տապակած հավն է, այնուհետ մատուցվում է թխվածքաբլիթ `շոկոլադե միջուկով: Իտալացիների համար Զատիկի գլխավոր խորհրդանիշը զանգն է. այդ օրը զանգերի ղողանջը կարելի է լսել ամենուր. այն խորհրդանշում է կյանքի և ուրախության շարունակությունը:
Հայաստանում Առաքելական եկեղեցու վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը, սկսում են տոնել Արևի մայրամուտի հետ (երեկոյան ժամը հինգից) մինչև ուշ երեկո, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որը ազդարարում է մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Իսկ շաբաթ երեկոյան սեղանի վրա պետք է լինի կարմիր ներկած ձու , ձուկ, տապակած բանջար, չամիչով, բրնձով փլավ ու կանաչեղեն: Սեղանը զարդարում է զատկական գաթան: Հին Հայաստանում Զատիկը բնության զարթոնքի, ցորենի վերածննդի տոնն էր: Մարդիկ բնության վերածնունդը տեսել են ցորենի հատիկի մեջ, որը, մեռնելով հողում, ծիլ է տալիս, որն էլ իր հերթին հասկ է դառնում: Ձուն` Զատկի խորհրդանիշը, ևս սաղմ է, նոր կյանքի սկիզբ. չէ՞ որ ձուն նույնպես կյանքի ձևավորման խորհրդանիշ է:
http://ankakh.com/

No comments:
Post a Comment