Յուրաքանչյուր մարդ, իմ կարծիքով աստծուց խնդրոմ է մեկ բան, ոչ թե ուժերից վեր, ինչ-որ կարողություն, այլ ուժ, որպեսզի կարողանա դիմակայել օրվա իրարանցմանը: Իմ կարծիքով հեղինակի աղոթքը շատ ուսոցողական է, որովհետև, առավել ևս հիմա մեր շարքերում շատ է պակասում՝ զսպվածությունն ու չափվածությունը, որը փոխարինվում է ագահությամբ ու շողոքորթյությամբ: Մարդ ինչ-որ քայլ անելուց առաջ պետք է պատրաստ լինի, որ ճանապրհին հանդիպելու է դժվարությունների և խոչնդոտների, որը կազմում է կյանքի բաղկացուցիչ մասը: Պետք է գիտակցի, որ կյանում ոչինչ անհետ չի կորում և աշխատասիրությունն ու նպատակասլացությունը վաղ թե ուշ կտա իր պտուղները, միայն թե կարողանալ համբերատար սպասել ու շարունակել ձգտել ցանկալի նպատակին: Ամեն ոք պետ է կարոողանա (համենայն դեպս փորձի) բանականության և սրտի թելադրանքները տարբերել և ճիշտ կողմնորոշվել, և երանի այն մարդուն, ում կողքին այդ պահին կգտնվի այն մեկը, ով կկարողանա ճշմարտությունը առանց վախենալու ասել, բայց ասել առանց վիրավորելու քո ինքնասիրությունը: Երանի թե, աստված կարողանար այս հարցերում էլ օգներ մեզ:
No comments:
Post a Comment