Saturday, January 26, 2013

Շնորհավորում եմ տոնդ, հայրենակից



Հայաստանի անկախության օրն է այսօր: Ամբողջ դպրոցով որոշել էինք  տոնը նշել Հայաստանի լեռներում: Մենք նպատակ ունեինք բարձրանալ Արա լեռը։ Դա այդքան էլ հեշտ չէր, որքան մեզ թվում էր։ Ամեն ինչ սկսվեց վաղ առավոտյան, ավտոբուսի մեջ մենք ծանոթացանք ընկեր Նորայրի հետ: Նա մեր Սիրանուշի հայրիկն էր: Մենք հետաքրքիր զրուցում էինք։ Չնկատեցինք, թե ինչպես հասանք տեղ: Մենք վերցրինք մեր դպրոցի և Հայաստանի դրոշները ու քայլեցինք: Լեռը բարձրանալու ժամանակ ճանապարհից մի փոքր շեղվեցինք և շատ արագ ընկեր Նորայրը գտավ անտառի այն արահետը, որը տանում էր դեպի լեռան բարձունքը: Քայլելը աստիճանաբար դժվարանում էր, մեր  ոտքերը սահում էին, իսկ ճյուղերը մեզ խանգարում էին արագ քայլել: Երբ վերջացավ անտառը, մենք նորից հանգստացանք։ Արդեն մեծ մասը բարձրացել էինք, լեռը շատ թեքվում էր, բայց  վերջիվերջո  հասանք գագաթին: Մի քանիսը դժվարացան և ուշ միացան մեզ; Վերևում մեր առջև հրաշալի տեսարան բացվեց: Այնքան էինք հոգնել, որ չէինք ուզում իջնել: Այստեղ միմյանց շնորհավորեցինք բարձունքը հաղթահարելու և մեր պետության անկախության 21-ամյակի առթիվ, երգեցինք, ուրախացանք, ու իջանք՝ արդեն գտնելով ամենակարճ ճանապարհը։ Մենք սահմանեցինք երկու ռեկորդ. 5-րդ և 6-րդ-դասարանցիներով հասանք գագաթ և գրանցեցինք 14.300 քայլ։ 

No comments:

Post a Comment