Այսօր օրը անձրևոտ էր, բայց մենք դեռ վաղուց էինք որոշել ճանապարհորդել դեպի Ծաղկունք, և եղանակի քմահաճույքին ուշադրություն չդարձրինք։ Մեր ճանապարհորդության նպատակներից մեկն էր ծանոթանալ Ծաղկունքի երեխաների հետ։ Մենք այցելեցինք Ծաղկունքի դպրոց, այնտեղ շատ հետաքրքիր էր , բակում շատ գույնզգույն տերևներ կային և քամին շատ նման էր հողմապտույտի, մենք տերևների մեջ շատ զվարճացանք։ Ծաղկունքի դպրոցի երեխաների հետ ընկերացանք, նրանք մեզ ցույց տվեցին իրենց դպրոցը։ Երեխաների հետ գնացինք Ծաղկունքի Սբ. Սարգիս եկեղեցի, եկեղեցու մոտ կար մի մատուռ, որտեղ մենք նույնպես մտանք։ Վերադարձի ճանապարհին մտանք նաև մի թանգարան, այնտեղ նույնպես շատ հետաքրքիր էր։ Կային թռչունների տեսակներ, որոնք բնակվում են Գեղարքունիքի մարզում։ Քանի որ ճանապարհը անցնում էր Սևանի մոտով, որոշեցինք ևս մեկ անգամ հիանալ կապուտակ Սևանի ալիքներով։ Սևանի ափի մոտ շատ հաճելի էր։ Մեր ճամփորդությունը ես համարում եմ հաջողված։
Saturday, January 26, 2013
Բնությունը չունի վատ եղանակ (У природы нет плохой погоды)

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment