Saturday, January 26, 2013

Էջմիածնում





Այսօր գնացինք Էջմիածին։ Մեր էքսկուրսիան պետք է ընթանար Սուրբ Շողակաթ, Գայանե, Հռիփսիմե եկեղեցիները այցելելով և Գանձատուն- թանգարանին ծանոթանալով։ Մեզ ուղեկցում էր էքսկուրսավարը և պատմում այս կամ այն նկարի, քահանայի համազգեստի նշանակության մասին։ Իմացանք, որ հրեշտակները լինում են երկու, վեց, չորս կամ ութ թևանի, օրինակ,՝ վեց թևանի հրեշտակը երկու թևով փակում է իր մարմինը, երկուսով թռչում, իսկ մյուս երկուսով փակում իր գլուխը։ Հետո մտանք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք խնդրեցինք Աստծուց, որ աշխարհում խաղաղություն լինի և իմ ընտանիքում բոլորը առողջ լինեն։ 

No comments:

Post a Comment