Sunday, March 24, 2013

Տեխնալոգիայի հաշվետվություն


Այս վերջին հինգ շաբաթը, տեխնալոգիայի դասերը նվիրված էին առողջագիտությանը: 

Thursday, March 14, 2013

Եղիշե Չարենցի կամարի մոտ


Մենք ընկեր Իվետայի, տիկին Երանուհու և ընկեր Հարությունյանի հետ գնացինք Եղիշե Չարենցի կամարի մոտ` Ողջաբերդ: Այդ գյուղը կոչվում է Ողջաբերդ, երբ Աշոտ երկաթը հաղթանակած վերադարձավ գյուղացիները նրան ողջունեցին, այդտեղից էլ գալիս է գյուղի անունը: Ողջաբերդից երբ նայում ես Արարատին, օրվա բոլոր ժամերին, հիասքանչ տեսարան է բացվում քո առաջ: Ողջաբրդում այդ օրը շատ ցուրտ էր, բայց հետաքրքիր: Հետո գնացինք Ջրվեժի անտառապարկ արգելոց: Այնտեղ կար մի սառած լճակ: Շատ քարեր նետեցինք, բայց սառոյցը չկոտրվեց:  Ջրվեժի անտառապարկ արգելոցում կար շատ ձյուն: Հավաքեցինք նաև ձնծաղիկներ: Վերադարձանք ավտոբուսի մոտ` հանգստացանք, ճաշեցինք և խաղացինք: 

Հայրենագիտական ակումբ
Ղեկ. Ի. Ջանազյան

Saturday, February 16, 2013

Տեխնալոգիայի հաշվետվություն


Այս հինգ շաբաթը ես մասնակցել եմ Մեդատեխնոլոգիայի դասընթացին:

Saturday, January 26, 2013

Հաշվետվություն

Տեխնոլոգիա առարկան բաժանվել է մի քանի փուլերի և ամեն փուլը տևում է հինգ շաբաթ։ Առաջին հինգ շաբաթը իմ մոտ խոհանոցային գործունեությունն էր։ Ես խոհանոցի նկատմամբ այնքան էլ անտարբեր չեմ, սիրում եմ համեղ ուտեստներ և պետք եղած ժամանակ սիրով օգնում եմ։ Դասընթացների ժամանակ սովորեցինք ամաններ զարդարել։ Վերջին օրը խնձորով թխվածք պատրաստեցինք: Շա՜տ համեղ էր։