Այս հինգ շաբաթը ես մասնակցել եմ Մեդատեխնոլոգիայի դասընթացին:
Ես այս դասընթացից սովորել եմ շատ բաներ: Սովորել ենք թե ինչպիսին պետք է լինի նկարը, որը մենք տեղադրում ենք կայքում: Նախևառաջ նկարը պետք է լինի հեղինակային, թեմատիկ. նկարները կտրում ենք Microsoft Meneger-ով: Սովորել ենք շարժական բացիկ պատրաստել Paint-ի և Movie Maker-ի օգնությամբ: Իմացանք, որ տեսանյութների մեջ պետք է լինի թեմային համապատասխան երաժշտություն: Նյութերի վեջում պետք է գրված լինի մեր անունը, ամսաթիվը, դպրոցի անունը, դասարանը և կայքի անունը: 5-1
դասարանի Ատոմը և Գրիգորը մեզ տվեցին Adobe Flash ծրագիրը: Վերջին դասին մենք ընտրեցինք Հովհաննես Թումանյանի մասին լավ նյութեր, որպեսզի դրանցից մեկը ներկայացնենք Մեդիաուրբաթի ժամանակ:
No comments:
Post a Comment