Մենք ընկեր Իվետայի, տիկին Երանուհու և ընկեր Հարությունյանի հետ գնացինք Եղիշե
Չարենցի կամարի մոտ` Ողջաբերդ: Այդ գյուղը կոչվում է Ողջաբերդ, երբ Աշոտ երկաթը հաղթանակած
վերադարձավ գյուղացիները նրան ողջունեցին, այդտեղից էլ գալիս է գյուղի անունը: Ողջաբերդից
երբ նայում ես Արարատին, օրվա բոլոր ժամերին, հիասքանչ տեսարան է բացվում քո առաջ:
Ողջաբրդում այդ օրը շատ ցուրտ էր, բայց հետաքրքիր: Հետո գնացինք Ջրվեժի անտառապարկ
արգելոց: Այնտեղ կար մի սառած լճակ: Շատ քարեր նետեցինք, բայց սառոյցը չկոտրվեց: Ջրվեժի անտառապարկ արգելոցում կար շատ ձյուն: Հավաքեցինք
նաև ձնծաղիկներ: Վերադարձանք ավտոբուսի մոտ` հանգստացանք, ճաշեցինք և խաղացինք:
Հայրենագիտական ակումբ
Ղեկ. Ի. Ջանազյան
Հայրենագիտական ակումբ
Ղեկ. Ի. Ջանազյան
No comments:
Post a Comment