Monday, January 20, 2014

Պարույր Սևակ

Մանկություն

Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս ԶանգակատունԱրարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Երիտասարդություն

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։«Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար:

Հասուն տարիներ

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Աղբյուր՝ http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80_%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF

Մեծերը Սևակի մասին

_...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
____…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
____...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...


ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ





Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել...
____Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:


ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ





_Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:
____...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր...


ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ





Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:


ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ





Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
____Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ





Կյանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տեր մարդ: Նրա հետ շփվելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն և ճերմակ բարձունքներին, նրա մարդկային և բանաստեղծական խառնվածքը լեռնային գետակի բուռն հոսք էր հիշեցնում...
____Բուն հայկական խառնվածքի մարդ...
____«Եղիցի լույս». նման ցանկություն, որ նա ընտրել էր իբրև խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին և ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարությամբ, ազատությամբ, գեղեցկությամբ ու սիրով` դեպի մարդը: Դեպի այն մարդը, ում մեծագույն սիրով նա քնքշորեն տանում էր իր «ափի մեջ»` այնքան մոտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգությունն ու էպիկական ստեղծագործությունը թափանցված էր լուսակիր բարու և ազատության բերկրանքով:


ԷԴՈՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ





Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդեպ...
Սեվակի բանաստեղծությունները կմնան: Նրանք շարունակում են հնչել և խորհել...


ԱՆԴՐԵՅ ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ





Ահա այսպես մեր կողքին շարունակում է իր տրոփուն, բայց մեծերին վիճակված հավիտենական կյանքով ապրել մեզանից վաղաժամ հեռացած մեր մեծ ժամանակակիցը՝ Պարույր Սեվակը:


ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ





...Բայց եթե անշրջելի է ժամանակը, և դառն իրողությունը մնում է իրողություն, և եթե իրավ է, որ «հիշատակը սերում է գործերից. - հիշատակը մշուշ է, որ ելնում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է հիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայությունն է մեր կյանքում...


ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ





_Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա: Կոմիտասյան անլռելի զանգակատան արձագանքներն էին նիրհում նրա արյան մեջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ... Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում` Մայր Հայաստանից մինչև Սփյուռքի հեռավոր ծայրերը...


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ





Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը... Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին...


ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ





Պարույր Սեվակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնա։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շեն մնա, նոր ժամհար աշխարհ կգա անպայման։


ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ





Քիչ է ասել, թե Պարույրը տեղ գտավ «հայ գրականության» պատմության մեջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափությունն այն է, որ նշանավոր գրողը տեղ գտնի գրականության պատմության մեջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան` իր տեղը գրավի իր ժողովրդի ազգային պատմության մեջ ևս: Արդեն իսկ կարելի է ասել, որ Պարույրը չենթարկվեց օրինաչափությանը` նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմության մեջ` քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմության:
____Մի ամբողջ սերնդի կյանքում ոչ ոք այնպիսի ներգործություն չունեցավ ժամանակակիցների վրա, որքան Պարույրը: Նրանց ազգային մտածողության և առհասարակ մտածողության, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նույնիսկ աշխարհայացքի վրա...
____Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատորեն տեղ չբռնել իր ժողովրդի պատմության մեջ` անկախ այն պարագայից, թե ինչ է սպասում իր ստեղծագործությանն ապագայում...


ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ





_Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում:
____... Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:


ԻՎԱՆ ԴՐԱՉ





_...Պարույրի նման պոետները գրելիս այրվում են, պարզապես բոցավառվում: Կյանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խոսում: Եթե սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորություն չուներ, այսպես ասած, կես խոսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտությունը ոչ միայն մեծ, այլև մերկ է լինում... Սեվակը հեռացավ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակված էր ոչ միայն հայոց ցավի և ուրախության երգիչը լինել, այլև ուղեկիցը ազգի անմահության...


ԹԵՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՎԻԼԻ





_Պարույր Սեվակ բախտ է, աստղ է: Ես հիացեր եմ անոր գրությունեն:
____Սեվակ թանկ է հային համար:


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ





_...Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը` սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը...Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը` մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման` հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...


ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ





Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:


ԼԵՎ ՕԶԵՐՈՎ





_...Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին...


ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆԻ





__Մատաղ սերունդը ծարավ է ճշմարտության։
____Պարույր Սեվակը երիտասարդության հոգու Մաքրությունն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հավատը և վերջապես Ճշմարտությունը։


ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ





Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:


ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ


Աղբյուրը՝ http://sevakparuyr.do.am/publ/haytni_mardik_sevaki_masin/1-1-0-4

Thursday, January 16, 2014

Մտորումներ Մոգերի ընծաներ նովելի մասին

Ինձ դուր է գալիս այս նովելը, որովհետև գլխավոր հերոսները իրենց ամենաթանկ բան զոհաբերում են, որ իրենց սիրելիի համար նվեր անեն:
Իմ դուր եկած հատվածը և, որի հետ ես համձայն եմ -Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմաստուն մարդիկ: Հենց նրանք էլ սովորույթ դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը: Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին, թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով: Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան,  որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:
Մի բան, որի հետ ես համձայն եմ-Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:
Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց: Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:
- Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:
- Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:
Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:
- Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:
- Շտապ տվեք,- ասաց Դելան:   
Ինձ դուր չեկած մասը և, որի հետ ես համձայն չեմ-Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:
Այդտեղ պետք չէր փռվել և արտասվել: Հենց այդ վարկյանիցել պետք էր վաճառել մազերը և նվել գնել Ջիմի համար:

Իմ կարծիքով Դելան էլ Ջիմն էլ, այս նովելում դրական մարդիկ էին և նրանք իրար անչափ շատ էին սիրում:  

Wednesday, January 15, 2014

Diji-man



Նյութը պատրաստել եմ Sketch Up ծրագրով գծագրության դասին

Tuesday, January 14, 2014

O. Հենրի տնային

1. մոգ-կախարդ
սակարկել-էժանացնել
նպարավաճառ-սննդամթերք վաճառող
օթոց-մահճակալ
շքամութք-գլխամութք
հավակնոտ-մեծամիտ
2. • Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:-Ամաչել էր այն մթքից, որ արել էր նման խնայողություն:
• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:-Կահույքը չէր կարելի ասել, որ շատ աղքատիկ էր, բայց և շատ նոր էլ չէր:
• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:-Ցուցանակը անյքան էր հնացել, որ տառերիը ջնջվել էին և հազիվ նշմարվում էր միայն առաջին  «Դ» տառը:
3. • Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:  
• Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: 
4. Սակայն երբ միստր   Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս  Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:
5. բերկրալի-ուրախալի
հերակալ-մազակալ
նսեմացնել-ստորացնել
բարապան-դռաապան
6. Դելան այնքան ընկճված էր, որ գորշ բառի կրկնությանմբ ուզում է մեզ հասցնել նրա տրամադրությունը:
7. Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:   
8. Քանի որ հայելու միջոցով ավելի պատկերավոր է դառնում, թե տան և թե Դելայի կերպարը:
9.   Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:
 • Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին: 
10. Ավետել-բարի լուր
կոհակել-ալեկոծվել
ունելի-բռնելու երկաթե գործիք
անպաճույճ-անհրապույր
11. Հաջորդ երկու ժամը անցավ շատ ուրախ և արագ:
12. • Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:-Տանը նա նոր հասկանում է իր արարքի ողջ խորությունը
• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:-Տանը նա վառում է գազը և սկսում է ուղղել իր կտրտված մազերը, որիը պատճառն էր իր մեծ սիրո:
13. նավակատիք-օծման տարեդարձ
ընդարմանալ-զարմանալ
14. - Այո’, կտրել և վաճառել եմ,- ասաց Դելան:- Բայց չէ՞ որ դու, միևնույն է, կսիրես ինձ: Չէ՞ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս:
- Ջիմ, սիրելիս,- գոչեց նա,- այդպես մի նայիր: Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին: Չես բարկանում, չէ՞: Այլ կերպ չէի կարող: 
15. Սարսափազդու
16. Սակայն նրանց նվերների մեջ ինչ որ անհասկանալի բան էր պակասում:  
17. ագուցել-իրար կցել
անհապաղ-անմիջապես
տոչորվել-մտահոգվել
բաղձալի-ցանկալի
18. 
19. Ընդանրությունը այն է, որ Դելան և Ջիմը շատ պարզ մարդիկ են շատ սիրում են իրար ապրում են նեղ ու ծանր պայմաններում, բայց դրա հետ մեկ տեղ   ամեն-ինչ անմում են, որ միմիանց գոհացնեն և հաճելի անկանկալ մատուցեն, որը հատուկ է միայն մոգերին:      

Ազոտ


Sunday, January 5, 2014

Իմ Նոր տարին

 Ես Գալիկյան Նորայրն եմ, ահա ես, և մեր տոնածառը: Իմ կարծիքով այս տարի ինձ համար շատ հաջող տարի է սպասվում, որովհետև ես տարով ձի եմ, իսկ այս տարի ձիու տարի է: Ամեն տարի ես ստանում եմ Ձմեռ Պապիկից նվերներ, այս տարի ևս բացառություն չէր: Իհարկե Ձմեռ  Պապը շատ երկար մտածեց, թե ինչ նվիրի և իհարկե ճիշտ ընտրություն կատարեց, նվիրելով համակարգչի համար մկնիկ, հողթափեր: Մենք ընդունել ենք շատ հյուրերի և շատ անգամ հյուր գնացել: Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Եվ միևնույնն է ես հավատում եմ հրաշքների, իսկ Նոր տարվա հրաշքներից մեկն էլ՝ հենց Ձմեռ Պապն է: