Thursday, December 12, 2013

Օ._Հենրիի կենսագրությունը

Ծնվել է 1862թսեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում (Հյուսիսային Կարոլինանահանգ)։ Երեք տարեկան հասակում զրկվում է մորից, ավելի ուշ անցնում է հորաքրոջ խնամատարության տակ։ Դպրոցից հետո դեղագործի մասնագիտություն է սովորել, աշխատել է հորեղբոր դեղատանը, այնուհետև մեկնել է Տեխաս, որտեղ մի քանի աշխատանքի տեղ փոխելուց հետո ընդունվել է գանձապահ ու հաշվետար Օսթինքաղաքի բանկերից մեկում։
Առաջին գրական փորձերը վերաբերվում են 1880-ական թթ. սկզբներին։ Օսթինում 1894թ. Փորթերը սկսում է հրատարակել «Ռոլլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը՝ այն գրեթե ամբողջությամբ լցնելով իր ակնարկներով, կատակներով, բանաստեղծություններով և նկարներով։ Մի տարի անց շաբաթաթերթը փակվում է։ Միաժամանակ Փորթերին ազատում են աշխատանքից և ենթարկում դատական պատասխանատվության հայտնաբերված պակասորդի պատճառով, թեև այն փոխհատուցվում է իր հարազատների կողմից։
Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմում է փախուստի և մոտ կես տարի թաքնվում է Հոնդուրասում, այնուհետև՝Հարավային Ամերիկայում։ Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվում է և բանտարկվում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անցկացնում է 3 տարի (1898 - 1901թթ)։
Բանտում Փորթերը աշխատում է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրում՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ. Հենրի գրական անունը։ Իր առաջին պատմվածքն այդ անվան տակ՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը» տպագրվել է 1899թ. «Մաք Քլյուր ամսագրում» (Mc Clure’s Magazine)։
Օ. Հենրիի առաջին վեպը՝ «Արքաներն ու կաղամբը» (Cabbages and Kings), լույս է տեսել 1904թ.։ Դրան հետևել են պատմվածքների ժողովածուները «Չորս միլիոն» (The four million, 1906), «Վառվող լամպը» (The trimmed Lamp, 1907), «Արևմուտքի սիրտը» (Heart of the West, 1907), «Քաղաքի ձայնը» (The Voice of the City, 1908), «Ազնվատոհմ գողը» (The Gentle Grafter, 1908), «Ճակատագրի ուղիները» (Roads of Destiny, 1909), «Ընտրանի» (Options, 1909), «Հստակ գործեր» (Strictly Business, 1910) и «Կարուսել» (Whirligigs, 1910)։
Կյանքի վերջում տառապել է լյարդի ցիռոզից և շաքարախտից, մահացել է 1910թհունիսի 5-ին Նյու-Յորքում։

No comments:

Post a Comment