Thursday, December 12, 2013

Տարբեր երկների ամանորը

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:
Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:
Ավստրիայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր: Ուկրաինացիները եւս ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս:
Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:
Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:
Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:
Բրազիլիայում եւս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:
Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:


Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:
Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

What is success?

I think success is, that when you have a lot of money, good family and good work. If you want become success man, you will clever and good man.

Օ._Հենրիի կենսագրությունը

Ծնվել է 1862թսեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում (Հյուսիսային Կարոլինանահանգ)։ Երեք տարեկան հասակում զրկվում է մորից, ավելի ուշ անցնում է հորաքրոջ խնամատարության տակ։ Դպրոցից հետո դեղագործի մասնագիտություն է սովորել, աշխատել է հորեղբոր դեղատանը, այնուհետև մեկնել է Տեխաս, որտեղ մի քանի աշխատանքի տեղ փոխելուց հետո ընդունվել է գանձապահ ու հաշվետար Օսթինքաղաքի բանկերից մեկում։
Առաջին գրական փորձերը վերաբերվում են 1880-ական թթ. սկզբներին։ Օսթինում 1894թ. Փորթերը սկսում է հրատարակել «Ռոլլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը՝ այն գրեթե ամբողջությամբ լցնելով իր ակնարկներով, կատակներով, բանաստեղծություններով և նկարներով։ Մի տարի անց շաբաթաթերթը փակվում է։ Միաժամանակ Փորթերին ազատում են աշխատանքից և ենթարկում դատական պատասխանատվության հայտնաբերված պակասորդի պատճառով, թեև այն փոխհատուցվում է իր հարազատների կողմից։
Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմում է փախուստի և մոտ կես տարի թաքնվում է Հոնդուրասում, այնուհետև՝Հարավային Ամերիկայում։ Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվում է և բանտարկվում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անցկացնում է 3 տարի (1898 - 1901թթ)։
Բանտում Փորթերը աշխատում է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրում՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ. Հենրի գրական անունը։ Իր առաջին պատմվածքն այդ անվան տակ՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը» տպագրվել է 1899թ. «Մաք Քլյուր ամսագրում» (Mc Clure’s Magazine)։
Օ. Հենրիի առաջին վեպը՝ «Արքաներն ու կաղամբը» (Cabbages and Kings), լույս է տեսել 1904թ.։ Դրան հետևել են պատմվածքների ժողովածուները «Չորս միլիոն» (The four million, 1906), «Վառվող լամպը» (The trimmed Lamp, 1907), «Արևմուտքի սիրտը» (Heart of the West, 1907), «Քաղաքի ձայնը» (The Voice of the City, 1908), «Ազնվատոհմ գողը» (The Gentle Grafter, 1908), «Ճակատագրի ուղիները» (Roads of Destiny, 1909), «Ընտրանի» (Options, 1909), «Հստակ գործեր» (Strictly Business, 1910) и «Կարուսել» (Whirligigs, 1910)։
Կյանքի վերջում տառապել է լյարդի ցիռոզից և շաքարախտից, մահացել է 1910թհունիսի 5-ին Նյու-Յորքում։

Monday, December 9, 2013

Հայոց լեզվի տնայիններ

Առաջ.2


Ըստ պատմվածի գյուղը հանգիստ և միասնական էր: Պատմվածքում կա մի հատված որտեղ գյուղը դառնում է միասնական: Երբ գյուղի բնակիչները ծանր կացության մեջ էին հայտնվում միուսները սատարում էին նրան: Գյուղում ձևավորված էր հարուստ և աղքատ խավ: Պատմվացքում պահ է լինում երբ հարուստները սկսեցին օգտագործել աղաքատնեին, սկզբում աղքատները լռում էին սակայն երբ Օհանը քարով հարվածեց ոստիկանին ժողովուրդը կանգնեց Օհանի կողքին:
  

Առաջ.3

ա)Օհան ամին հանգիստ,համբերատար, համառ և ըմբոստ մարդ էր:Նա սիրում էր իր աշխատանքով ապրել և չէր սիրում, երբ իրեն օգնում էին:
բ)Ջրաղացը ուներ մի աղորիքորը դառնում էր Ախուրյանի մեջ հոսող մի առվակ: Ջրաղացը պատրաստել էր Օհան ամին և այնքան կապված էր Օհան ջրաղացի հետ, որ մինչև կյանքի վերջ աշխատեցնում էր այդ ջրաղացը:
գ)Շունը շատ նվիրված էր Օհանին: Նրա համար ուրիշ տիրոջ մոտ լինելը տանջանք էր:
դ)Նա շատ կատակասեր մարդ էր և ամեն ինչ ընդունու էր որպես կատակ: Նա միայն Օհան ամու հարցերին էր լուրջ պատասխանում:

Առաջ.4


Ստեղծագործության մեջ իր ուրույն դերն ուներ նաև ջրաղացը: Ջրաղացը Օհան ամունն էր սակայն նրա հետ ջրաղացը աշխատեցնում էր նաև Մխոն: Բացի այդ Մխոն ապրում էր Օհանի հետ և կապող օղակ էր հանդիսանում գյուղի հարազատների հետ
                                                                                                Առաջ.5     



 

Thursday, December 5, 2013

Սեռատարիքային բուրգ


Ըստ ցանկության ընտրել երկու պետություն՝ զարգացած և թույլ զարգացած և կազմել նրանց սեռատարիքային բուրգերը:
Բացատրել, թե ինչով է պայմանավորված տղաների և աղջիկների հարաբերակցության փոփոխությունը:
Մահցությունով և ծնելիրությունով:
Նկարագրել ինչպես է բուրգում արտացոլված բնակչության տարիքային կազմի փոթոխությունը:
Եթե բուրգի վերևի մասը փոքր է, ապա վատ զարգացած է:
Ո՞ր տիպի երկրներում է ծնելիությունը ավելի շատ, որո՞ւմ քիչ և ինչո՞ւ:
Վատ զարգացածում ծնելիությունը շատ, բայց ավելի շատ է մահը: