Thursday, October 30, 2014

Ավետիք Իսահակյան վերլուծություն

Ես ունեմ կարծիք Ավետիք Իսահակայանի, նրա խոսքի, և բանաստեղծությունների մասին: Նա ունի շատ բանստեղծութույներ և դրանցից շատերը տարբեր տրամդությումբ, բայց մեծը մասը Հայրենիքի մասին: Իմ կարծիքով Ավետիք Իսահակայնը ուշադիր, հայրենասեր և լուրջ մարդ էր: Ես լսել եմ նաև նրա ձայնը, նրա ձայնը բարձր էրու մի փոքր կոպիտ ձայն էր: Ես կուզեմ նաև վերլուծել նրա <<Ես ձեզ ասում եմ >> բանաստեղծությունը:

Ավետիք Իսահակյանը ասում է, որ կգա Ոգու սով, և մարդիկ կնստեն ճոխ սեղանի մոտ և կհարբեն: Եվ նրանք արհամարեցին Իսկահակայնի ասածը, նյութականի համար և արբեցիք և նրանց մոտ եկավ Ոգու սով և մի խմիչքի պատճառով և նրանց մոտ ամենինչ վատ ընթացավ:

Tuesday, October 28, 2014

Երևանի թանգարանները



Հայաստանի պատմության պետական թանգարանՀայաստանի պատմության պետական թանգարան
Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական - մարդաբանական թանգարան - գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:
Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը:

Հայաստանի ազգային պատկերասրահ
Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978թ. բարձրացել է ութհարկանի մասնաշենքը: Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը:

2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը»` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։
Հիմնադրելով ԳԹՀ-ն` Ջերարդ Լ. Գաֆէսճեանը արվեստի գործերի իր մասնավոր հավաքածուն փոխանցել է թանգարանին, որը նախագծել է նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսնը։
Ջերարդ Գաֆէսճեան թանգարանը ծառայելու է որպես գեղարվեստական ստեղծագործության և արտահայտչաձևերի ազգային կենտրոն և սերտորեն համագործակցելու է արվեստասեր համայնքի հետ։ Թանգարանի հիմնական ուղղվածությունը լինելու է համաշխարհային կերպարվեստը ներկայացնելը։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ. հոկտեմբերի 21-ին` Էրեբունի-Երևան քաղաք-ամրոցի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Հնավայրը պատմամշակութային արգելոց-թանգարան է` 60 հա մակերեսով: «Էրեբունի» թանգարանի շենքի ճարտարապետը Շմավոն Ազատյանն է, քանդակագործը` Արա Հարությունյանը: Արգելոց-թանգարանն ունի 2 մասնաճյուղ-թանգարան. Երևանյան լճի ափին գտնվող Շենգավթի վաղ երկրագործական բնակատեղին և Ռուսա II-ի` Երևանի հարավարևմտյան արվարձանում` Հրազդան գետի ափին, մ.թ.ա. VIIդ. կեսերին կառուցված Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաք-ամրոցը: Թանգարանի պահոցներում առկա է 10936 հնագիտական առարկա, սակայն ցուցադրվում է 662-ը: Թանգարանն ունի գիտահետազոտական, ֆոնդերի պահպանման, էքսկուրսիայի-զանգվածային միջոցառումների բաժիններ, վերականգնման և մարդաբանական լաբորատորիաներ: Տարեկան թանգարան է այցելում 15000 զբոսաշրջիկ: «Էրեբունի» թանգարանի հիման վրա ուրարտագիտական կենտրոն ստեղծելու նպատակով թանգարանում անցկացվում են ուրարտերենի դասընթացներ:


Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան


Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

Saturday, October 25, 2014

Բարոյագիտություն

Բարոյագիտությունը դա ուսմունք է անձի բարոյականության, արդարության, սիրո, պատասխանատվության, և պարտքի զգացում ունենալու մասին: Մարդիկ ովքեր օժտված են, այդ բոլոր հատկանիշներով հասրակության համար շատ դրական ազդեցություն կարող են ունենալ: Դեռ մանկուց մեզ ծնողները, այնուհետև դպրոցը սովորեցնում են, որ պետք է հարգել մեծերին, օգնել փոքրերին ու թույլերին, լինել ազնիվ, պարտաճանաչ և ամենակարևորը լինել հայրենասեր: Բարոյագիտություն առարկան տալիս է ևս մեկ հնարավորություն ամրապնդելու և ավելացնելու մարդու բարոյական նորմերը:  Եթե բոլոր մարդիկ կարողանաիյն հետևել այս նորմերին, ապա պատկերացրեք ինչպիսի դրախտային երկրում կապրեր ամբողջ մարդկությունը: Շատ ցավում եմ, բայց շատ-շատ բարոյական նորմեր աղավաղված են, սկսած քաղաքական դաշտից, վերջացրած յուրաքանչյու շենքի բակով: