Monday, September 22, 2014

Մադամ Տյուսո

Մադամ Տյուսոյի թանգարանը գտնվում է Լոնդոնում, մասնաճյուղեր ունի Ամստերդամում, Լաս Վեգասում, Կոպենհագենում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Հոնկոնգում, Շանհայում, Վաշինգտոնում, Վիեննայում եւ Բեռլինում: Լոնդոն այցելող բոլոր զբոսաշրջիկներն անպայման ցանկանում են տեսնել Մադամ Տյուսոյի թանգարանը`իր տեսակի մեջ եզակին եվ պատմությունը վերակենդանացնող հրաշքների կենտրոնատեղին: Այստեղ նրանք հանդիպում են Վիլյամ Շեքսպիրին, Չարլզ Դիքենսին, Չարլի Չապլինին, Սոֆի Լորենին, Էլիզաբեթ Թեյլորին, Ռիչարդ Բարտոնին, Էլվիս Փրեսլիին, Ուինսթոն Չերչիլին եվ երևելի ու նշանավոր այլ մարդկանց: Իհարկե, կհանդիպեն կենդանության պատրանք ստեղծող նրանց մոմե արձանները:
Մադամ Տյուսոյի վերջին աշխատանքը ինքնաքանդակն է,որը նա ստեղծեց 81 տարեկանում: Մադամ Տյուսոն իր մահկանացուն կնքեց 1850 թվականին 89 տարեկան հասակում: Նրա երկու որդիները` Ժոզեֆը եվ Ֆրանսիսը,թոռներն ու հետնորդները` Ժոզեֆ Ռենդոլ Տյուսոն,Ջոն Թեոդորը,  Բեռնարդ Տյուսոն շարունակեցին նշանավոր տատի հիրավի մեծ գործը:Թանգարանը 1884 թվականին փոխադրվեց Մերլիսիբոուն Ռոունդի մի մեծ շենք,որտեղ գտնվում է մինչ օրս:
Թանգարանն ունի « Սարսափների սենյակ », որը շենքի նկուղում է:Այնտեղ կան մահապատժի տեսարաններ,արյունոտված գիլիոտին,լողարանի մեջ սպանված կին եվ այլ սարսափազդու ցուցանմուշներ:
Մոմե արձանները կանգնած են սրահների կենտրոններում,պատերի տակ,այցելուների միջև,եվ հաճախ նրանց շփոթում են կենդանի մարդկանց հետ:
Աղբյուր՝ http://hayeli.am/article/169682/