Wednesday, May 21, 2014

Ջերմությունը չափելու տեխնիկան

Ջերմաչափումը կատարում են օրը 2 անգամ` առավոտյան 6-ից 8-ը, և երեկոյան 16-ից 18ը: Սովորաբար ջերմաչափումը կատարում են անոթափոսում, նախորոք սրբելով այն: Ջերմությունը  հնարավոր է չափել բերանում և ուղիղ աղիքում: Ջերմաչափը պետք է թափահարել, որ սնդիկի սյունը իջնի, հետո դնում թևատակի մեջ 5 րոպե: Նորմալը 36,6 է 37-ից բարձր է, ուրեմն դու ունես ջերմություն:  

Նորմալ քաշ

Կհաշվարկենք  այն քաշը, որը նորմայի մեջ է  ձեր հասակի հետ:
օր  եթե հասակը 182 սմ է, իսկ քաշը` 66 կգ:
Բանաձևը հետեվյալն է.
Նորմալ քաշի գործակից= քաշ / հասակի (2x) = 66 / 1.82 x 1.82= 19.925~20
Եթե նորմալ քաշի գործակիցն ընկած է 19-25 –ի միջակայքում, ապա ձեր քաշը գտնվում է նորմայի մեջ: Եթե այն ավել է 25-ից, ապա դուք ունեք ավելորդ քաշ, որը բացասաբար է ազդում օրգանիզմի նորմալ կենսագործունեության վրա:
Իմը օր.՝ 33/1.32*1.32=18.93~20

Բուժական սնունդ

Բուժական սնունդը բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով նախատեսվող սննդի օրաբաժնի և սնման կարգի ամբողջությունն է: Բուժական սննդի հիմնական առանձնահատկությունը սննդի քանակական և որակական համապատասխանությունն է հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի յուրահատկություններին: Հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված օրգանների աշխատունակության վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի կանոնավորմանը: Բուժական սննդի օրաբաժինները պետք է լինեն լիարժեք և բավարարեն օրգանիզմի պահանջը սննդանյութերի ու կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ:
Աղբյուրը՝ http://kristinesahakyants.wordpress.com/

Ատամնաբուժերի այցը մեր դասարան


Այսօր մեր դպրոց էին եկել ատամնաբուժեր: Նրանք ստուգեցին մեր ատամները: Նրանք մեզ տվեցին տեղակտվական թերթիկներ, որտեղ գրված էր մեր խնդիրների մասին: Պատասխանեցին մեր հարցերին, տվեցին խորհուրդներ: Չգիտես ինչու բոլորը ունեին ատամների խնդիր բացի ինձնից: